Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ի 48-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի 48-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
07.11.2017 | 18:39

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբը հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Ինդիանան ԱՄՆ-ի 48-րդ նահանգն է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Միայն Ալաբաման և Միսիսիպին դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ